Աջակցություն Արցախի պետական համալսարանին` ուսումնական միջավայրի բարեկարգման գործում

Ուսումնառության և սոցիալական համախմբվածության համար բարենպաստ միջավայրի ստեղծում

  • Օգոստոս 01, 2022
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Գիտակցելով Արցախում ազգային ինքնության պահպանմանն աջակցելու գործում Ացախի պետական համալսարանի դերն ու ազդեցությունը, ինչպես նաև հակամարտությունից տուժած տարածքներում կրթության հասանելիությանը նպաստելու կարևորությունը՝ Իզմիրլյան հիմնադրամը, համագործակցելով Արցախի կառավարության հետ, կաջակցի Ացախի պետական համալսարանի շինությունների կահավորմանը։ Նախաձեռնությունը հատկապես կարևոր է Արցախյան վերջին պատերազմի համատեքստում:

Ծրագրի նպատակն է ուսումնառության և սոցիալական համախմբվածության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: